ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՍՊՈՐՏՈՒՄ

ՍՊՈՐՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ


ՀԱՐԳԱՐԺԱՆ ԿՈԼԵԳԱՆԵՐ

Պատիվ ունեմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կոլեկտիվի անունից հրավիրելու Ձեզ` մասնակցելու 2017թ. հոկտեմբերի 23-26-ին Երևանում կայանալիք «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովի նպատակն է` ևս մեկ անգամ անդրադառնալ ներկայիս բարձր նվաճումների սպորտում մարզիկների հոգեբանական հիմնախնդիրները լուծելու առավել նորովի տեխնոլոգիաներին ու մեթոդներին:

Ֆիզիկական կուլտուրան և սպորտը ազգը և պետությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու լավագույն միջոցներից մեկն է, իսկ դրա հիմնախնդիրներն ապահովում են մարզիկների պատրաստության համակարգի հոգեբանական սպասարկման ինովացիոն տեխնոլոգիները:

Նմանատիպ գիտաժողովները համատեղում են գիտական միտքը` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման արդի խնդիրներին ստեղծագործական լուծումներ գտնելու համար, թույլ են տալիս տեղեկատվությունների փոխանակում կատարել գիտական և գործնական նվաճումների վերաբերյալ, անդրադառնալ ժամանակակից տեխնոլոգիաներին:

Գիտաժողովի կազմակերպիչները, ինստիտուտի ողջ կոլեկտիվն անհրաժեշտ գործառույթներ կիրականացնեն, որպեսզի գիտաժողովն էական ներդրում ունենա համաշխարհային մարզական գիտության զարգացման մեջ և ծառայի միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ու սպորտի հոգեբանության զարգացմանը:

Ջերմ ցանկություններով` Երևանում հանդիպելու մեծ ակնկալիքներով:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր,պրոֆեսոր Վ.Բ. ԱՌԱՔԵԼՅԱՆ