Դիմորդին /

Ընթացակարգ

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2015 թ. ընդունելության քննությունների կարգի վերաբերյալ հայտնում ենք, որ ընդունելությունը (պետական պատվեր և վճարովի` առանց տարկետման իրավունքի) կատարվում է բակալավրի կրթական ծրագրով հետևյալ մասնագիտություններից` ազատ ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնցքամարտ, ծանրամարտ, սուսերամարտ, փրկարարական գործ, դահուկասպորտ, հեծանվասպորտ, ֆուտբոլ, թենիս, շախմատ, աթլետիկա, լող, մարմնամարզություն, մարզական պարեր, մարզական լրագրություն, կարատեդո, կինեզիոլոգիա, ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս:

Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները:

Աշխարհի, Եվրոպայի մրցանակակիրները (1-3-րդ տեղեր) և օլիմպիական խաղերում 1-6-րդ տեղեր գրաված դիմորդները բուհ են ընդունվում կառավարության պահեստային տեղերի հաշվին` առանց ընդունելության քննությունների:

ՀՀ կառավարության կողմից հատկացված նպատակային տեղերի ընդունելությունը կազմակերպվում է մարզչամանկավարժական ֆակուլտետի մասնագիտություններին հատկացված սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության հայտերի հիման վրա:

Համաձայն ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնակարգի` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դիմորդներն ընդունելության քննություններին մասնակցում են բժշկական հանձնաժողովի եզրակացությունից հետո:

Այն դիմորդները, ովքեր բժշկական հանձնաժողովի կողմից համարվում են ոչ պիտանի, զրկվում են քննություն հանձնելու իրավունքից:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2015 թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ժամը 18:00:
Ընդունելության քննությունները սկսվում են հուլիսի 3-ին, ավարտվում հուլիսի 8-ին:

Օտարերկրյա քաղաքացիների, 2015 թ. գարնանային զորակոչից զորացրված, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների 2015 թ. շրջանավարտ դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ինստիտուտ հետևյալ հասցեով`

  Երևան, Ալեք Մանուկյան 11

  հեռախոս 55-04-53