Նորություններ /

27/10/16
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի բարձ հովանու ներքո տեղի ունեցավ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի և Հանրապետական օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համատեղ կազմակերպած խճուղային հեծանվաերթը:

Հեծանվաարշավը մեկնարկեց Ծովակալ Իսակովի պողոտայից: Ինստիտուտի գավաթի խաղարկությանը մասնակցում էին 35 հեծանվորդներ:

Հեծանվաերթում 1-ին տեղը գրավեց և ինստիտուտի գավաթը նվաճեց Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Կիրառական մարզաձևերի և լողի ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի երիտասարդ հեծանվորդների արծաթե և բրոնզե մեդալակիր Էդգար Ստեփանյանը, ով ներկայումս ծառայում է հայոց բանակում: 2-րդ տեղը գրավեց նույն ամբիոնի 1-ին կուրսի ուսանող Ռոբերտ Խաչատրյանը, իսկ 3-րդ տեղի մրցանակին արժանացավ Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան Ասուբով Ամուն:

Հեծանվաերթի հաղթողներին պարգևատրեց Կիրառական մարզաձևերի և լողի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Հակոբյանը: