Նորություններ /

21/04/17

ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՍԹ ապրիլի 19–ին Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ ձեռք բերված համագործակցային համաձայնագրի շրջանակներում կազմակերպել էր սեմինար-դասախոսություն` «Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության խթանում՝ պարալիմպիկ շարժման մասին իրազեկվածության բարձրացման միջոցով» խորագրով, որն անցկացրեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը:

Ներկա էին ԱՖԿ և անատոմիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, մասնագետ- ուսանողները և պարալիմպիկ խաղերի մասնակից Գոհար Նավասարդյանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ 4 բուհերում: Նախատեսվում է նաև անցկացնել վիկտորինաներ և գործնական պարապմունքներ ուսանողների մասնակցությամբ:

Սեմինարի ընթացքում անդրադարձան ադապտիվ սպորտի տեսակներին, զարգացման հեռանկարներին, հիմնախնդիրներին, ինչպես նաև երիտասարդներին պարալիմպիկ շարժման մեջ ներգրավելու փաստին: Դասախոսության ավարտին տեղի ունեցավ բուռն քննարկում, ուսանողների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր: