Նորություններ /

02/05/17

ՀՖԿՍՊԻ-Ի ՌԵԿՏՈՐԻ ԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ ՄԱՐԶԱԽԱՂԵՐԻ ԱՄԲԻՈՆԻ ԹԻՄԸ

Ապրիլի 25-27-ը ՀՖԿՍՊԻ-ի մարզադահլիճում անցկացվեցին «Ռեկտորի գավաթ» ֆուտբոլի 1-ին մրցաշարի հանդիպումները:

Մրցաշարի հանդիսավոր մեկնարկն ազդադարեց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը՝ առաջին փոխանցումը կատարելով մրցող թիմերին: Նշենք, որ մրցաշարի անցկացման նախաձեռնությունը բուհի Մարզախաղերի ամբիոնինն է:

«Ռեկտորի գավաթի» խաղերին հայտավորվել էի հինգ ամբիոնի հավաքական թիմեր՝ Տեսական, Կիրառական մարզաձևերի, Մարզախաղերի, Ըմբշմարտի, Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնների հավաքական թիմերը:

Բոլորն անհամբերությամբ սպասում էին մրցաշարի գլխավոր հանդիպմանը, որում «Ռեկտորի գավաթ-2017»-ի հաղթողի կոչումն էին վիճարկում Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի և Մարզախաղերի ամբիոնների թիմերը: Մարզախաղերի ամբիոնի հավաքականն ավելի սառնասիրտ և վճռական գտնվելու շնորհիվ կարողացավ հասնել իր բաղձալի նպատակին՝ հաղթելով մրցակցին՝ 8-3 հաշվով:

Մրցաշարին հետևելու համար մարզադահլիճում էր ինստիտուտի պրոֆեսորադասախոսական գրեթե ողջ անձնակազմը, ինչպես նաև մարզական գերատեսչությունների ներկայացուցիչները և ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը: Բոլոր մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր, մրցանակներ, իսկ հաղթող թիմն արժանացավ պատվավոր գավաթի:

Ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանին հանձնվեց հատուկ հուշանվեր` մրցաշարին առանձնահատուկ աջակցելու և հոգատարություն ցուցաբերելու համար: Արարողակարգի ավարտին մրցաշարի կազմակերպիչ և անցկացնող, Մարզախաղերի ամբիոնի վարիչ Հարություն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և թիմերին` «Ռեկտորի գավաթ» մրցաշարին մասնակցելու համար, որի առաջնային նպատակն էր` նպաստել բուհի աշխատակիցների միջև զանգվածային սպորտի և առողջ ապրելակերպի արմատավորմանը և ընկերային-բարեկամական կապերի ամրապնդմանը: