Նորություններ /

03/05/17

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ինստիտուտի ուսանողական գիտական աշխատանքները, որոնք անցկացվեցին 3 ուղղություններով, ամփոփվեցին ապրիլի 28-ին կայացած ինստիտուտի ուսանողական գիտաժողովում:

Զեկուցումներով հանդես եկան 30 ուսանողներ, որից 13-ը բակալավրներ էին, 14-ը` մագիստրանտ, 3-ը` հեռակա ուսուցման բաժնից:

Գնահատող հանձնախումբը արժանվույն գնահատեց գիտաժողովին ներկայացրած հետազոտական աշխատանքները և հայտարարեց շնորհակալություն ինստիտուտի մագիստրանտներ` Եղիա Յալյանին (գիտղեկավար` մ.գ.թ., պրոֆեսոր Մ. Աբրահամյան), Խանում Խաչատրյանին (գիտղեկավար` պրոֆեսոր Յու. Կուպալյան), Նելլի Մարգարյանին (գիտղեկավար` մ.գ.դ., պրոֆեսոր Ե. Հակոբյան), Անի Մանուկյանին (գիտղեկավար` դասախոս Հ. Քալանթարյան), Էդգար Աթյանին (գիտղեկավար` դասախոս Ա. Բաղդասարյան), Անահիտ Գասպարյանին (գիտղեկավար` ասիստենտ Ն. Հովհաննիսյան), Լիանա Փիլոսյանին (գիտղեկավար` բ.գ.դ., պրոֆեսոր Մ. Աղաջանյան), Հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանող Հայկ Առաքելյանին (գիտղեկավար` պրոֆեսոր Հ. Մելքոնյան), Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ղևոնդյանին (գիտղեկավար` ասիստենտ Ա. Բարսեղյան), ՖԴ և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արման Հովհաննիսյանին (գիտղեկավար` դասախոս Մ. Հովհաննիսյան), 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Դեմիրխանյանին (գիտղեկավար` կ.գ.թ. Ն. Քսաջիկյան), 4-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Մարտիրոսյանին (գիտղեկավար` բ.գ.թ., դոցենտ Լ. Խաչատրյան):