Նորություններ /

20/10/17

ՄԱՐԱԹՈՆ

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության եւ նրա գործընկեր՝ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» ՀԿ-ն կողմից Երեւանի եւ հանրապետության մարզերի հաշմանդամություն ունեցող շուրջ 120 անձանց մասնակցությամբ կազմակերպվեց մարաթոն՝ Երեւանից մինչեւ Էջմիածին:

Համատեղ կնքված պայմանագրի, ՀՖԿՍՊ ինստիտուտի ՖԴԱՏ ֆակուլտետի ԱՖԿ և անատոմիայի ամբիոնի 1-3-րդ կուրսերի թվով 14 ուսանող-կամավորականներ իրենց խորհրդատուների հետ համատեղ մասնակցեցին վերոնշյալ միջոցառմանը, որի ժամանակ ուսանողները մեծ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերեցին հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ և իրենց աջակցությամբ 6 ժամ տևողությամբ մարաթոնը հասցրեցին գեղեցիկ ավարտին :

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության տնօրինությունն ու ԱՖԿ և անատոմիայի ամբիոնի վարիչ Ս. Հովեյանն իրենց շնորհակալությունն են հայտնում ուսանող կամավորականներին՝ միջոցառմանը աջակցելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար :