Նորություններ /

23/10/17

ԴՆԵՊՐՈՊԵՏՐՈՎՍԿԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀՖԿՍՊԻ

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Վիկտոր Սավչենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվելով Երևանում` հանդիպեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Վ. Սավչենկոն նշեց, որ այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալու երկու բուհերի միջև գործող համագործակցային ծրագրերի զարգացմանը, ամրապնդելու ակադեմիական և գիտական ոլորտում ձևավորված գործընկերային հարաբերությունները: Վ. Առաքելյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց գործընկեր բուհի հետ գործակցային ծրագրերի զարգացման անհրաժեշտությունը: Ռեկտորը հավելեց նաև, որ ՀՖԿՍՊԻ-ն գործուն քայլեր է ձեռնարկում ուսումնամեթոդական, գիտահետազոտական գործունեության, փորձի փոխանակման ծրագրերի շրջանակը ընդյալնելու ուղղությամբ:

Հյուրերը ռեկտոր Վ. Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին բուհի տարածքում` այցելելով ինստիտուտի թանգարան, որտեղ ծանոթացան բուհի երկարամյա պատմությանը, մարզական հաջողություններին և ձեռքբերումներին: Եղան նաև ինստիտուտի գրադարանում, ուսումնական կենտրոններում և նորաբաց գործնական լսարաններում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` խորացնելու շարունակական համագործակցության ծրագրերը: Վ. Սավչենկոն գոհունակություն հայտնեց ջերմ ընդունելության համար` ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ. Առաքելյանին շնորհելով Դնեպրոպետրովսկի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի դիպլոմ: