Նորություններ /

24/11/17

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՖԿՍՊԻ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 44-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Նոյեմբերի 20-22-ը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ-ի Միջազգային 44-րդ համաժողովի բացման արարողությունը: «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հիմնախնդիրները» խորագրով անցկացվող համաժողովը ոչ միայն ուսումնագիտական լուրջ ստուագատես է, այլև՝ բուհում արդեն ավանդույթ դարձած իրադարձություն:

Ներկաներին և գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, ով իր խոսքում նշեց՝ նմանօրինակ գիտական հանդիպումների նպատակն է նպաստել հանրապետության կրթական համակարգի հետագա զարգացմանը` այդ գործընթացում ներառելով ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության արդի և նորարարական մեթոդներն ու մոտեցումները: Նա շնորհավորեց ներկաներին համաժողովի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ բոլորին մաղթելով բեղմնավոր աշխատանք, հետաքրքիր քննարկումներ բոլոր բաժանմունքներում և նոր հաջողություններ գիտական գործունեության մեջ: Համաժողովի բացման արարողությանը հաջորդեցին լիագումար նիստի զեկուցումները:

Գիտաժովողն ընթացավ երեք առանձին բաժանմունքներում՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, ֆիզիկական կուլտուրա, սպորտի պատմություն և սոցոլոգիա, բժշկակենսաբանություն և հոգեբանություն: Եռօրյա համաժողովի ընթացքում ներկայացվեց 23 զեկուցում. բավականին մեծ թիվ էին կազմում փորձարարական, գիտահետազոտական ձևաչափով իրականացված աշխատանքները:

Քննարկումներից հետո տեղի ունեցավ համաժողովի փակման արարողությունը: Շնորհավորական ելությով հանդես եկավ ՀՖԿՍՊԻ-ի պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանը, ով իր խոսքում նշեց գիտաժողովի անցկացման, ինչպես նաև մասնակիցների պատրաստվածության և զեկուցվող նյութերի բարձր մակարդակի մասին:

ՀՖԿՍՊԻ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Արամ Գրիգորյանը ևս ողջունեց համաժողովի բոլոր մասնակիցներին՝ գոհունակությամբ հայտնելով, որ եռօրյա համաժողովի ընթացքում տեղի ունեցան արդյունավետ երկխոսություններ, մասնագետները փոխանակեցին իրենց կարծիքները, հաճախ նաև բանավիճեցին վճռորոշ հարցերի շուրջ՝ գիտաժողովը վերածելով երկխոսության մի հարթակի, որտեղ մասնակիցները հանդես բերեցին իրենց նորարարական մոտեցումներն ու առաջարկները: Ա. Գրիգորյանը հույս հայտնեց, որ համաժողովը դրական հետք կթողնի մասնակիցների հետագա գիտական գործունեության վրա:

Հավելենք, որ գիտաժողոցի ընթացքում ներկայացված բոլոր զեկուցումները տեղ են գտել ՀՖԿՍՊԻ-ի Միջազգային 44-րդ համաժողովի ժողովածուում: