Նորություններ /

21/12/17

ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ հանձնեց մասնագիտական կրթության ոլորտի մի խումբ նվիրյալների: Մատաղ սերնդի դաստիարակության և սպորտի մասսայականացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Յուրա Գրիգորյանն արժանացավ ԿԳՆ բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի»:

Նախարարը երախտիքի և գնահատականի խոսքեր ասելով մասնագիտական կրթության ոլորտի երախտավորներին` նրանց շնորհակալություն հայտնեց իրենց երկարամյա և բարեխիիղճ աշխատանքի համար:

Հանդիպման ընթացում պարգևներ հանձնվեցին նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ մարզական խաղերի հաղթողներին: Ուսանողական մարզական խաղերին ցուցաբերած ակտիվության համար ՀՖԿՍՊԻ-ն պարգևատրվեց հատուկ շնորհակալագրով, իսկ ինստիտուտի թիմի մարզիկներին տրվեցին հուշանվերներ։