Նորություններ /

24/01/18

ՀՖԿՍՊԻ-Ի ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՖԿՍՊԻ-ի հոգաբարձուների խորհդի նախագահ Արսեն Քարամյանը:

Օրակարգում ներառված էին 4 հարցեր, որոնց շրջանակներում ներկայացվեցին ՀՖԿՍՊԻ-ի 2016-2017 ուստարվա գործունեությունը, առանցքային ուղղություններով կատարված աշխատանքները, 2018 թ. բուհի եկամուտների ու ծախսերի նախահաշիվը, քննարկվեցին նաև 2018 թ. ՀՖԿՍՊԻ-ի կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատման հարցերը:

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Վահրամ Առաքելյանը ներկայացրեց ՀՖԿՍՊԻ-ի 2016-2017 ուստարվա գործունեության վերաբերյալ ծավալուն հաշվետվություն, որը ներառում էր կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, հրատարակչական գործունեության, հանրային կապերի և տեղեկատվական աշխատանքների իրականացման ոլորտները:

Վ. Առաքելյանը զեկույցում անդրադարձավ նաև բուհի բնականոն գործունեության տարբեր ուղղություններին, նշելով, որ ուսանողների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով նախատեսված 237 ուսանողի փոխարեն զեղչվել են 1137 ուսանողների ուսումնական վարձերը: Օրակարգային հարցերից բացի, քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: