Նորություններ /

08/02/18

ՀՖԿՍՊԻ-Ի ԹԻՄԸ 2018 Թ. ՈւՀԱ-Ի ՁՄԵՌԱՅԻՆ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ

Փետրվարի 3-5-ը Ծաղկաձորում տեղի ունեցան 2018 թ. КВН-ի Ձմեռային գավաթի ուսանողական առաջնության խաղեր, որոնց մասնակցեց ՀՖԿՍՊԻ-ն՝ Fair Play (Արդար խաղ) թիմով: Տևական դադարից հետո ինստիտուտի հումորասեր ուսանողները նոր հայտ ներկայացրեցին ինտելեկտուալ հումորի մրցույթին և փայլուն ելույթներով նվաճեցին հաղթական գավաթը:

ՀՖԿՍՊԻ-ի Ուսխորհրդի նախագահ Ռազմիկ Գրիգորյանի խոսքով` թիմի անդամները մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ էին մասնակցում ՈՒՀԱ-ի փորձերին. հաղթանակն անսպասելի էր, միևնույն ժամանակ` սպասված, քանի որ թիմի յուրաքանչյուր խաղացող ջանք չէր խնայում լավ ներկայանալու համար: Երեք օրերի ընթացքում ՈւՀԱ խաղերի մասնակից 8 խմբերը հանդես եկան 2 փուլով՝ տարբեր թեմաներով մրցութային մաս և հանդիսատեսի կողմից հարց ու պատասխան (ռազմինկա): Հարկ է նշել, որ ինստիտուտի ուրախ և հնարամիտ ուսանողները երկու փուլում էլ հավաքեցին առավելագույն միավորներ` դառնալով առաջնության անվիճարկելի հաղթող:

ՀՖԿՍՊԻ-ի հումորասեր մարզիկների թիմն ասում է՝ հաղթեցին, քանի որ միասնական էին ու համախմբված` ընդգծելով, մասնավորապես, բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանի անմիջական աջակցությունը, ով մշտապես խրախուսում է ուսանողներին` կարևոր ելույթներից առաջ: