Նորություններ /

26/03/18

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈւԹՅԱՆ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ԱՄԲԻՈՆԻ ՈւՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈւՄ

ՀՖԿՍՊԻ- ի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի մի խումբ ուսանողներ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում այցելեցին Ազգային ժողով՝ մասնակցելու խորհրդարանական ուժերի կազմակերպած հանրային լսումներին։

Ամբիոնի դասախոսներ Ա. Բաղդասարյանի և Գ. Մուրադյանի ուղեկցությամբ ուսանողները հանդիպեցին ԱԺ իրավական փորձագետ Ինեսա Վարդանյանին, ով ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, լիազորությունները և գործառույթները։ Զրույցի ընթացքում կարևորվեց լրագրողի մասնագիտական պատրաստվածությունն ու բարձր իրավագիտակցությունը, ինչը անհրաժեշտ է մասնավորապես մեդիադաշտը և մարզական ոլորտը կարգավորող օրենքներն դիտարկելու ու վերլուծելու տեսանկյունից։

Այցը նախաձեռնողները համոզմունք հայտնեցին, որ ինստիտուտի ուսանողների հետ հանդիպումները կլինեն շարունակական։