Նորություններ /

03/04/18

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Մարտի 30-ից ապրիլի 3-ը փորձի փոխանակման ծրագրով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում էր գտնվում <<Մարզիկները շարժման մեջ>> ամերիկյան կազմակերպության աշխատանքային խումբը, որի կազմում էր ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ջոն Պիտերսոնը (Մոնրեալ, 1976):

Համագործակցության ծրագրի շրջանակում Ջ. Պիտերսոնը Սպորտային մանակավարժության և կառավարման ֆակուլտետի Ըմբշամարտի ամբիոնի ուսանողների համար անցկացրեց վարպետության դաս, ապա` մեթոդոլոգիական քննարկում ամբիոնի դասախոսական կազմի հետ:

Հանդիպման սկզբում Ջ. Պիտերսոնը ներկայացրեց ԱՄՆ-ի ուժեղագույն ըմբիշների մարզական ուղին, պատմեց իր ունեցած հաղթանակների ու հաջողությունների մասին, խոսեց նաև սպորտային անկումների մասին, որոնք ևս շրջադարձային կարող են լինել մարզիկի կյանքում:

Դասընթացի երկրորդ հատվածում օլիմպիական չեմպիոնը գորգ դուրս եկավ` ուսանողներին ցուցադրելով ըմբշամարտի կարևորագույն հնարքները, տեխնիկական շարժումների նրբությունները:

Ամբիոնի վարիչ Էդվարդ Գալտագազյանn իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց գործընկերոջը ուսանելի և արժեքավոր դասընթացի համար` Ջ. Պիտերսոնին նվիրելով ՀՖԿՍՊԻ-ի հրատարակած <<Ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնները>> հանրագիտարանը: