Նորություններ /

06/04/18

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՄՓՈՓՈՒՄ

Ավարտվեցին Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողական գիտաժողովի աշխատանքները: Եռօրյա գիտաժողովի ընթացքում (ապրիլի 4-6-ը) ներկայացվեց 21 զեկուցում. բավականին մեծ թիվ էին կազմում փորձարարական, գիտահետազոտական աշխատանքները: Համաժողովի ամփոփիչ նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձան տարբեր մարզաձևերում կիրառվող հնարքների արդյունավետության ուսումնասիրման առանձնահատկություններին, խոսեցին նաև սպորտի և ֆիզիկական ակտիվության ոլորտում բժշկակենսաբանական գործոնների նշանակության և ներազդեցությունների մասին:

Զեկուցումների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, եղան առանձին դիտարկումներ ու առաջարկություններ:

Ամփոփելով եռօրյա գիտաժողովի աշխատանքները՝ ՖԴԱՏ ֆակուլտետի խորհրդի նախագահ Ա. Ստեփանյանն իր խոսքում կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը գիտաժողովի աշխատանքներին՝ շնորհակալություն հայտնելով նաև ֆակուլտետի դասախոսներին` գիտահետազոտական աշխատանքներն ուսումնագիտական բարձր մակարդակով ուղղորդելու և ղեկավարելու համար:

Հավելենք նաև, որ ֆակուլտետի ուսանողական գիտաժողովի լավագույն աշխատանքները կներկայացվեն ՀՖԿՍՊԻ-ի ուսանողական գիտական ընկերության տարեկան գիտաժողովում: