Նորություններ /

13/04/18

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ամփոփվեցին Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտաժողովի աշխատանքները։ Եռօրյա գիտաժողովի (ապրիլի 2-4-ը) ընթացքում ներկայացվեց 25 զեկուցում՝ ֆակուլտետի 8 ամբիոնների ուսանողների կողմից։

Ելույթները վերաբերում էին սպորտային հոգեբանության զարգացման օրինաչափություններին, տարբեր մարզաձևերում կիրառվող հնարքների ու հակահնարքների առանձնահատկություններին:

ՍՄԿ ֆակուլտետի ուսանողական գիտական խորհրդի նախագահ Արթուր Մելքումյանը բարձր գնահատեց նմանօրինակ միջոցառումների դերը ուսանողների կյանքում, ապա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար։ ՍՄԿ ֆակուլտետի դեկան Գ.Սարգսյանի խոսքով՝ աշխատաժողովների գործընթացը շարունակական է լինելու՝ նախատեսելով կլոր-սեղան հանդիպումների, ոլորտային քննարկումների անցկացում, ինչը կնպաստի ուսանողական գիտական ներուժի բացահայտմանը, ինչպես նաև՝ սպորտային գիտության զարգացմանը։

Գիտաժողովի բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր։ Ֆակուլտետի ուսանողական գիտաժողովի լավագույն աշխատանքները կներկայացվեն ՀՖԿՍՊԻ-ի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողովին: