Նորություններ /

15/05/18

ՌԵԿՏՈՐԻ ԳԱՎԱԹ

Մայիսի 16-ին կմեկնարկեն ՀՖԿՍՊԻ-ի Ռեկտորի գավաթ ֆուտբոլի միջամբիոնային 2-րդ առաջնության խաղերը:

Առաջնության 1-ին օրը միմյանց հետ կհանդիպեն Ըմբշամարտի և Կիրառական մարզաձևերի ամբիոնները: Այնուհետև կմրցեն Ծանրամարտի, բռնցքամարտի, սուսերամարտի և Աթլետիկայի ամբիոնները (սկիզբը՝ 14։00, բակի մարզադահլիճ)։

Մայիսի 18-ին մրցութային օր կլինի Ըմբշամարտի և Տեսական ամբիոնների համար: Նույն օրը կհանդիպեն նաև Կիրառական մարզաձևերի և Մարմնամարզության ամբիոնները (սկիզբը՝ 14։00, բակի մարզադահլիճ:

Մայիսի 22-ին Ռեկտորի գավաթը կվիճարկեն Ըմբշամարտի և Ծանրամարտի, բռնցքամարտի, սուսերամարտի ամբիոնները: Եզրափակիչ օրվա ընթացքում հանդես կգան նաև Տեսական և Կիրառական մարզաձևերի ամբիոնները (սկիզբը՝ 13։00, մանեժ)