Նորություններ /

23/05/18

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ուսանողական ամենամյա գիտաժողով, որը նվիրված էր Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՖԿՍՊԻ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Արամ Գրիգորյանը, ով գոհունակությամբ նշեց, որ այս տարվա նստաշրջանը առանձնանում է ուսանողների աննախադեպ մասնակցությամբ (ներկայացվել էր 140 աշխատանք, որից ընտրվել էր լավագույն չորս տասնյակը): Գիտաժողովի նստաշրջանի աշխատանքները շարունակվեցին հետևյալ մասնագիտական բաժիններում` Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հիմնահարցերի, Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի պատմության և սոցիոլոգիայի, Բժշկակենսաբանական և հոգեբանական հարցեր:

Նշենք` ՀՖԿՍՊԻ-ի տարբեր ամբիոնների ուսանողները զեկուցումներով ներկայացրեցին հեռանկարային մարզաձևերի, ադապտիվ սպորտի արդի հիմնախնդիրները, վերլուծվեցին սպորտային հոգեբանության զարգացման նախադրյալները, մատնանշվեցին որոշակի ախտահարումների առաջացման պատճառները և դրանց կանխարգելման միջոցները: Ազգային միասնականության և առաջընթացի գաղափարները, միջազգային լավագույն փորձի հիման վրա ներքին տնտեսական համակարգը բարելավելու հիմնախնդիրը, արդյունավետ միջանձնային հաղորդակցություն ստեղծելու մեթոդները ևս ուսանողների ներկայացրած զեկուցումների առանցքում էին:

Նիստերն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով և ելույթներով: Այնուհետև բաժինների ղեկավարները ամփոփեցին գիտաժողովի աշխատանքները: