Նորություններ /

02/10/18

19-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Օրերս Երևանում տեղի ունեցան ՀՀ Ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից անցկացվող բարձրագույն ուսումնական հաստատությունների 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը, որտեղ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերմարտի ամբիոնի ուսանողները զբաղեցրեցին պատվավոր հորիզոնականներ: Մասնավորապես պարանի ձգման մրցութաձևում ինստիտուտի թիմը գրավեց 1-ին տեղը՝ նվաճելով գավաթը և պարգևատրվելով մեդալներով և պատվոգրերով: Ուսանողներին ոգևորելու և խրախուսելու համար մարզական ստուգատեսին ներկա էր Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ Աշոտ Դանիելյանը, իսկ մասնակիցների լավ մարզավիճակը ապահովելու պատասխանատվությունը հանձն էր առել ամբիոնի ասիստենտ Վարդան Ներսեսյանը:

Միջոցառման նպատակն էր` ուսանողության շրջանում արմատավորել առողջ կենսակերպ, նրանց ներգրավել մարզական-զանգվածային միջոցառումներին, ինչպես նաև նպաստել ֆիզիկական կարողությունների կատարելագործմանը:

Մրցումներին մասնակցում էին Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու նրանց մասնաճյուղերի թիմերը և մարզիկները:

ՀՖԿՍՊԻ-ին շնորհավորում է իր թիմի մարզիչներին և մարզիկներին` ուսանողական մարզական խաղերին բարձր արդյունքներ գրանցելու համար: