Նորություններ /

18/10/18

ՀՖԿՍՊԻ-Ի ՄԱՍՆԱԿՑՈւԹՅՈւՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ

Օրերս Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Գիտական հետազոտությունների որակի ապահովումը» խորագրով տարածաշրջանային սեմինար, որն անցկացվեց Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տեխնիկական աջակցության առաքելության (Technical Assistance Mission) շրջանակներում: Աշխատաժողովին մասնակցեց նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Միջազգային գիտատեղեկատվական բաժինը, որը տարածաշրջանային սեմինարին ներկայացնում էին բաժնի ղեկավար Անժելա Նուշիկյանը, նույն բաժնի աշխատակիցներ Արմինե Սարգսյանը և Օկսանա Կուզինան։

Ժողովի նպատակն էր օժանդակելու որակի ապահովման մեխանիզմների հատուկ շրջանակի ձևավորմանն ու մշակմանը։ Հայ և միջազգային գործընկերները քննարկեցին մասնավորապես հետազոտությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։ Սեմինարը վարեցին միջազգային փորձագետներ Մելիտա Կովաչևիչը (Զագրեբի համալսարան, Խորվաթիա) և Ալեհ Չերպը (Լունդի համալսարան, Շվեդիա և Կենտրոնական եվրոպական համալսարան, Հունգարիա):