Նորություններ /

25/01/19
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՖԿՍՊԻ-Ի ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմով առաջին նիստը` օրակարգային 6 և ընթացիկ հարցերով: Օրակարգում ընդգրկված հարցերից առաջին երկուսը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններին:

Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը: Այնուհետև ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռոլանդ Շառոյանը առաջադրեց առաջադրեց Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի թեկնածությունը՝ նշելով, որ թեկնածուի` մարզական ոլորտում ունեցած փորձը մեծ նպաստ կբերի ինստիտուտին ` բարեփոխումների ճանապարհով անցնելու համար:

Ա. Ջուլֆալակյանը իր ելույթում ասաց, որ չափազանց պարտավորեցնող ու պատասխանատու է, երբ որևէ պարտականություն ստանձնելիս քո թեկնածությկունը համընդհանուր ընդունելության է արժանանում և այս առումով կարվի առավելագույն արժանացած վստահությունը ամրապնդելու ու բուհի առաջընթացի և զարգացման նորանոր հնարավորություներ ստեղծելու համար: Արսեն Ջուլֆալակյանը միաձայն ընտրվեց ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Օրակարգի համաձայն՝ ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահը խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրեց ՖԴԱՏ ֆակուլտետի Ֆիզիոլոգիա և սպորտային բժշկություն ամբիոնի դոցենտ Մարինե Ասատրյանի թեկնածությունը` ներկայացնելով թեկնածուի անցած ճանապարհն ու գործունեությունը:

Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Մարինե Ասատրյանը:

Հոգաբարձուների խորհդրի նախագահ և քարտուղար ընտրելուց հետո ՀՖԿՍՊԻ-ի ռեկտրո, պրոֆեսոր Վ. Առաքելյանը ներկայացրեց բուհի 2017-2018 թվականի հաշվետվությունը` ներկայացնելով ուսումնագիտական, կրթական, գիտահետազոտական աշխատանքների ընդլայնման, միջազգային համագործակցության զարգացման, ուսանողական կամավորական նախաձեռնութունների ուղղություններով իրականացված աշխատանքները:

Ռեկտոր Սռաքելյանը իր ելույթում մասնավորապես նշեց, որ բարեշրջումներն և որակական փոփոխությունները բուհում առավել առարկայական կերպով ամբողջացան ուսումնական տարվա սկզբին գիտահետազոտական նորագույն կենտրոնի ստեղծումով, ինչը հնարավորություն տվեց ձեռք բերված փորձն ու հետազոտական կարողությունները տեղայնացնել՝ ընդլայնելով միջազգայնացման, ուսումնական ծրագրերի վերանայման, մասնագիտական հմտությունների զարգացման հեռանկարները:

Վ. Առաքելյանը անդրադարձավ նաև բուհին վերաբերող խնդիրներին, ինչպես նաև պատասխանեց խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերին` ընդգծելով, որ ինստիտուտը շարունակելու է հետևողականորեն աշխատելու բուհի հեղինակությունը բարձր պահելու և արձանագրված խնդիրները լուծելու համար:

Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստին ներկայացված վերջին հարցերը վերաբերում էին ՀՖԿՍՊԻ-ի 2018 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշվի տարեկան կատարողականի, 2019թ. թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի քննարկմանը: Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ հաստատվեց բուհի բյուջեն: