Միջազգային համագործակցության ընդլայնման շրջանակներում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և ՌԴ Կոլոմնայի Պետական սոցիալ-հումանիտար համալսարանի միջև (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետ) ստորագրվեց փոխգործակցության պայմանագիր:
Պայմանագիրը ստորագրեցին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը և Պետական սոցիալ-հումանիտար համալսարանի պաշտոնական պատվիրակ Լուսինե Սիմոնյանը: Ստորագրված փաստաթուղթը նախատեսում է զարգացնել երկկողմ համագործակցությունը` համատեղ կրթական ծրագրերի և հետազոտությունների իրականացման նպատակով, ինչպես նաև դյուրացնել փորձի փոխանակումը դասախոսական կազմի վերապատրաստման և ուսանողների շարժունության ոլորտում:
Լ. Սիմոնյանը իր խոսքում նշեց, որ ՌԴ Պետական սոցիալ-հումանիտար համալսարանը հիմնադրվել է 1939թ.-ին և ներկայումս շարունակում է հաջողությամբ իրականացնել գիտահետազոտական և կրթական գործունեություն: Բուհերը ունեն բազմաթիվ ընդհանրություններ և համագործակցության պայմանագրի ստորագրումը կխթանի բարեփոխումների իրականացումը:
ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վ. Առաքելյանը ևս համոզմունք հայտնեց, որ պայմանագիրը կլինի երկուստեք արդյունավետ և կնպաստի երկու բուհերի առաջընթացին:
![]() |
![]() |
![]() |