Նորություններ /

21/02/19
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Արսեն Ջուլֆալակյանը հանդիպեց բուհի ուսանողների հետ:

Հունվարի 25-ի Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ժամանակ Արսեն Ջուլֆալակյանը անդրադառնալով ՀՖԿՍՊԻ-ի ՈՒսանողական Խորհրդի անդամներից մեկի` ուսանողներին հանդիպելու և նրանց հետ անմիջական շփումներ ունենալու առաջարկին, պատրաստակամություն հայտնեց պարբերաբար քննարկումներ կազմակերպելու ուսանողների հետ: Ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպմանը ներկաներին ողջունեց ՀՖԿՍՊԻ-ի Ուսանողների հետ կապված հարցերով ռեկտորի խորհրդական Հակոբ Հակոբյանը:

Պատասխանելով ուսանողների հարցերին ու անդրադառնալով բուհերի տված գիտելիքներին՝ Արսեն Ջուլֆալակյանը շեշտեց, որ ժամանակակից ուսանողը պետք է խստապահանջ լինի առաջին հերթին ինքն իր նկատմամբ, պետք է պայքարի ոչ թե բավարար, այլ որակյալ կրթություն ստանալու համար: Ա. Ջուլֆալակյանը կարևորեց նաև գիտելիքները կիրառական դաշտ բերելու անհրաժեշտությունը: Քննարկելով ոչ օլիմպիական մարզաձևերի ֆինանսավորման անհրաժեշտությունը, մարզիկների Ազգային բանակ զորակոչմանը, ուսանող-մարզիկների գործունեությանը վերաբերող հարցեր` Արսեն Ջուլֆալակյանը հավաստիացրեց, որ Ազգային Ժողովում իր գործունեությամբ նպաստելու է ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտում առկա բացթողումների ու խոցելի կողմերի հաղթահարմանը:

Քննարկման ավարտին Ա. Ջուլֆալակյանը նշեց, որ, նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական