Նորություններ /

10/04/19
ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն առաջին չեմպիոնն ունի Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՍՄԿ ֆակուլտետի Ըմբշամարտի ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը լարված ու հետաքրքիր պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը` 17։11 հաշվով հաղթելով Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն վրացի Բեկա Լոմտաձեին։ Հարությունյանը հերթական անգամ հաղթեց կամային որակների շնորհիվ՝ 0։8 հաշվով պարտվելիս կարողանալով վստահ հաղթանակ գրանցել։

Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում 19-ամյա Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:

Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը շնորհավորում է նորընծա չեմպիոնին ու մաղթում նորանոր հաղթանակներ: