Նորություններ /

02/05/19
Բանավեճ ՀՖԿՍՊԻ-ում

«Սպորտում ունեցած հաջողություններն ուղիղ համեմատական են պետության զարգացվածության մակարդակին»:

Հայաստանի ֆիզիկակակ կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի այսօր նման թեմայով քննարկումներ տեղի ունեցավ բուհի Բանավեճի ակումբում:

Մասնակիցների թվում եւ ուսանողներ էին, եւ դասախոսներ: Նրանց մի մասը կարծում է, որ մարզական հաջողություններն ուղիղ կապ չունեն պետության զարգացման մակարդակի հետ: Օրինակ բերեցին Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականին, որը անցած տարի դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ առաջ անցնելով տնտեսապես զարգացած շատ երկրների ազգային թիմերից:

Սակայն բանախոսների մեծ մասը համոզված է, որ պետությունը որքան շատ գումարներ է ներդնում սպորտում, այնքան ավելի մեծ են արդյունքները: Մասնակիցների կարծիքով Հայաստանում դեռեւս համակարգված չէ այդ գործընթացը, ուստի հարկավոր է որոշակի փոփոխություններ կատարել:

Մանրամասները՝ տեսանյությում: