Նորություններ /

10/05/19
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱԶՔԱՐՇԱՎ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ վազքարշավ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման 27-ամյակին:

Վազքարշավը համատեղ կազմակերպել էին ՀՖԿՍՊԻ-ի Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի Աթլետիկայի ամբիոնն ու ‹‹ՖԻՄԱ›› մարզական ակումբը: Վազորդներին ոգևորելու համար միջոցառմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ-ի Սպորտի և դաստիարակչական գծով պրոռեկտոր Էդգար Գալտագազյանը, Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Արամ Գրիգորյանը, ներկայացուցիչներ ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներ:

Վազքարշավի ավարտին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հաղթողներին պարգևատրեց գավաթներով և հավաստագրերով: Մարզիկները, ի նշան երախտագիտության, իրենց հաղթանակը նվիրեցին բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի, անձնվիրաբար ծառայելու գնով կերտեցին հաղթական մայիսի 9-ը: