Նորություններ /

02/07/19
‹‹ՌԵԿՏՈՐԻ ԳԱՎԱԹ›› ՖՈՒՏԶԱԼԻ 3-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Տեղի ունեցան ‹‹ՌԵԿՏՈՐԻ ԳԱՎԱԹ›› ֆուտզալի 3-րդ միջամբիոնային առաջնության եզրափակիչ փուլի խաղերը, որտեղ հայտնի դարձան հաղթողի և մրցանակակիրները: շենք, որ հունիսի 25-ին մեկնարկել էին առաջնության հանդիպումները, որտեղ հայտավորվել էր հինգ ամբիոն: Առաջնության եզրափակիչ խաղերին հետևելու էր եկել անձամբ ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:

Մինչ խաղերի մեկնարկը մարմնամարզական կատարումներով հանդես եկան Երևանի ‹‹Կենտրոն համալիր›› մարզադպրոցի սաները:

Ֆուտզալի միջամբիոնային առաջնության 3-րդ և 4-րդ տեղերի համար հանդիպեցին Ծանրամարտի, բռնցքամարտի, սուսերամարտի և Ըմբշամարտի ամբիոնների թիմերը: Վերջիններս լարված և դիտարժան խաղ ցույց տվեցին. 3:8 հաշվով երրորդ տեղի մրցանակակիր դարձավ ‹‹Ըմբշամարտ››-ի ամբիոնը: Առաջնության երկրորդ տեղի գավաթը շնորհվեց Տեսական ամբիոնների թիմին:

Մարզադահլիճում հավաքված բոլոր երկրպագուները անհամբերությամբ սպասում էին մրցաշարի գլխավոր խաղին, որտեղ ‹‹Ռեկտորի գավաթ III›-ի հաղթողի կոչումն էին վիճարկում ‹‹Կիրառական մարզաձևեր››-ի և ‹‹Մարզախաղերի››-ի ամբիոնների հավաքական թիմերը: Լարված ու գեղեցիկ հանդիպման ելքը վճռվեց խաղի վերջին րոպեներին` եզրափակիչ խաղի հաղթողը դարձավ Մարզախաղերի ամբիոնը:

Առաջնության ավարտին տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարարողությանը հաղթող թիմը պարգևատրվեց գլխավոր մրցանակով՝ առաջնության հաղթողի գավաթով: Մրցանակակիր թիմերին ևս շնորհվեցին գավաթներ, մեդալներ և պատվոգրեր:

Հատուկ մրցանակներ հանձնվեցին առաջնության անգերազանցելի խաղացողներին. Կիրառական մարզաձևերի ամբիոնի դոցենտ Սուրեն Դանիելյանին շնորհվեց ‹‹Լավագույն դարպասապահ›› մրցանակը, Ըմբշամարտի ամբիոնի ասիստենտ Մարտին Ալիխանյանը արժանացավ ‹‹Լավագույն խաղացող›› մրցանակին, ‹‹Լավագույն ուսանող›› անվանակարգում առաջատարն էր Ալբերտ Եղիկյանը:

Առաջնության մասնակիցների հուշանվերների հանձնման արարողությունը կատարեց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ‹‹Արիություն››, ‹‹Գարեգին Նժդեհ›› շքանշանակիր, ապագա փրկարար Ժիրայր Նալբանդյանը:

Մրցանակների հանձնման արարողակարգի ավարտին բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց առաջնության բոլոր մասնակիցներին տպավորիչ ու դիտարժան ֆուտբոլային հանդիպումների համար` գոհունակություն հայտնելով մասնավորապես Մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանին այս միջոցառումը արդեն երրորդ տարին նման բարձր մակարդակով անցկացնելու և բոլորին մարզական տոն պարգևելու համար: