Նորություններ /

01/10/19
«ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐ-2019» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվիրակությունը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մասնակցել է «Սպորտ-Հնդկաստան-2019» միջազգային սպորտային ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է Հայաստանում սպորտային մենեջմենտին, սպորտային լրագրությանը, բանակային սպորտին և սպորտային բարձրագույն կրթությանը վերաբերող այլ հարցեր:

Փառատոնն ունեցել է նաև գիտական մաս, որտեղ պրոֆեսոր Հովեյանը ներկայացրել է իր փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները, տվել վարպետության դաս՝ մարզական միջոցառումների միջոցով առողջական խնդիրներ ունեցող երեխաներին որպես հասարակության լիիրավ անդամների ընդգրկելու վերաբերյալ, ինչը մեծ հետքրքրությամբ է ընդունվել «Հաղթահարված սահմաններ-2019» միջազգային փառատոնի մասնակիցների կողմից: Պրոֆեսոր Հովեյանն արժանացել է ներառականության ոլորտում միջազգային համայնքների զարգացման փորձագետի և համայնքների զարգացման միջազգային ասոցիացիայի (AICD) համաշխարհային դասընթացների մասնակցի հավաստագրերի: «Մինչև տարեվերջ ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների կողմից կիրականացվեն արդիական գիտական նախագծեր «Ադապտիվ ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» թեմայով՝ «Ներառական պրակտիկաներ» միջազգային կազմակերպությանը ներկայացնելու համար: Հաղթած նախգծի հեղինակը հնարավորութուն կունենա մեկ ամիս անվճար մասնագիտական վերապատրաստում անցնել»,- տեղեկացրել է պրոֆեսոր Հովեյանը: