Նորություններ /

02/10/19
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Շարունակվում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հանդիպումները մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ:

Հանդիպումնր են կայացել ՀՖԿՍՊԻ-ի լեզուների, կինեզիոլոգիայի, աթլետիկայի, մարզական լրագրութան և շախմատի ամբիոնների աշխատակիցների հետ, որոնց ընթացքում ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրել է բուհում նախատեսվող փոփոխությունների անհրաժեշտությունն՝ ուղղված կառուցվածքային փոփոխություններին, վարչարարության արդիականացմանը և բուհի այլ ոլորտներին:

«Նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բարձրանալու է դասավանդման և ուսուցման որակը, իսկ վարչարարական նոր գործիքների կիրառումը հնարավորություն կտա ունենալ տնտեսված ֆինանսական ֆոնդեր և դրանք ուղղել այլ ծրագրերի իրականացմանը, այդ թվում նաև՝ բուհի շենքային պայմանների լավացմանը»,- տեղեկացրել է Դավիթ Խիթարյանը: