Նորություններ /

03/10/19
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն այսօր հանդիպել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանի հետ՝ քննարկելու երկու բուհերի համագործակցության հնարավոր ուղղությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՖԿՍՊԻ-ի և Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ուսումնական բազաների համատեղ օգտագործման հնարավոր տարբերակներին, ինչպես նաև բուհերւմ կուտակած գիտական, մագիստրոսական և դասավանդման մեթոդիկաների փորձի փոխանակման ծրագրերին: «Չնայած ծրագրային տարբերություններին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համագործակցության եզրերը բազմազան են: Դրանցից մեկը հնարավորություն կտա մեր բուհերում իրականացված հետազոտությունները և գիտական աշխատանքները հասանելի դարձնել երկու բուհերի դասախոսների և ուսանողների համար»,- ասել է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:

Համլետ Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հույս հայտնել, որ այսօր քննարկված շատ հարցեր հնարավոր է լուծել երկու բուհերի պատասխանատուներից կազմված աշխատանքային խմբի միջոցով: «Մեր համակարգված աշխատանքը մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կամավորական ուսանողական ջոկատների ստեղծմանը, որոնք կհամալրվեն երկու բուհերի շրջանավարտներով »,- նշել է Համլետ Մաթևոսյանը: