Նորություններ /

04/10/19
ՀՖԿՍՊԻ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԼՈՂԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պտական ինստիտուտի ուսանողներ Հարություն Այվազյանը և Գայանե Կարապետյանը Հայաստանի Հարապետության ուսանողական մարզական 20-րդ խաղերի ծրագրով անցկացվող լողի մրցումներում դարձել են չեմպիոններ:

Հարություն Այվազյանը սովորում է ՀՖԿՍՊԻ-ի 3-րդ կուրսում, նա հավասարը չի ունեցել 50 մետր դելֆին վարժությունում, իսկ 50 մետր կրոլ վարժությունում գրավել է 2-րդ տեղը: 4-րդ կուրսեցի Գայանե Կարապետյանն հաղթող է ճանաչվել 50 մետր բրաս մրցաձևում, 50 մետր կրոլ վարժությունում գրավել է 2-րդ տեղը: Մարզիկները ՖԻՄԱ-ի լողի հավաքականի գլխավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Ավթանդիլյանի սաներն են: