Նորություններ /

09/10/19
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը #ՀՖԿՍՊԻ-ի կիրառական մարզաձևերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Հակոբյանի, պրակտիկայի և կարիերայի բաժնի ղեկավար Մեսրոպ Բարբարյանի և փրկրարական գործ մասնագիտության ղեկավար, դոցենտ Սուրեն Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն», որտեղ առաջին անգամ գործնական ուսումնավարժանք (պրակտիկա) են անցնում ՀՖԿՍՊԻ-ի 4-րդ կուրսի ուսանողները:

Դավիթ Խիթարյանը բարձր է գնահատել ռուս մասնագետների գործնական գիտելիքների փոխանցումը ՀՖԿՍՊԻ-ում փրկարարական գործ ուսումնասիրող ուսանողներին:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների գործնական ուսումնավարժանքները հիմնականում անցկացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: Այս տարվա ուսումնավարժանքը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը: