Նորություններ /

27/10/19
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմից և ուսանողներից բաղկացած պատվիրակությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի և զոհված ազատամարտիկների հիշատակներին:

ՀՖԿՍՊԻ-ի պատվիրակները ծաղիկներ են դրել Սպարապետի և Արցախյան պատերազմում զոհված նահատակների շիրիմներին, այնուհետև այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: «Մեր պարտքն է ուսանողներին մասնագիտական կրթություն տալուն զուգահեռ նրանց կրթել որպես համակողմանի զարգացած և հայրենասեր քաղաքացիներ: Նման միջոցառումները ծառայում են հենց այդ նպատակին»,- ասել է Դավիթ Խիթարյանը: