Նորություններ /

28/10/19
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Երևանում աշխատանքն է սկսել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից կազմակերպված հայ-ռուսական աշխատաժողովը՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմանախնդիրները» թեմայով: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:

«Ֆիզիկական դաստիարակության և ֆիզիկական կուլտուրայի ֆենոմենի մասին» զեկույցով հանդես է եկել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանը: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Հակոբյանի զեկույցը վերաբերել է «Տարեցների ֆիզիկական դաստիարակության խնդիրներին»:

Աշխատաժողովի մասնակիցների համար կազմակերպվել է կլոր-սեղան՝ «Նոր ձևաչափի դասախոսությունների դերը՝ ֆիզկուլտուրա-սպորտային բուհերի ուսանողների իրազեկվածության ձևավորման գործում» թեմայով, որտեղ զեկույցով հանդես է եկել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Չատինյանը:

Աշխատաժողովի հյուրերը եղել են բուհի թանգարանում, ծանոթացել են ՀՖԿՍՊԻ-ի գրադարանի աշխատանքի հետ:

Աշխատաժողովի աշխատանքները կտևեն մինչև հոկտեմբերի 31-ը: