Նորություններ /

01/11/19
ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սույն թվականի հոկտեմբերի 29-31-ը տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ-ի «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Դ. Խիթարյանը: Ողջունելով ներկաներին` պարոն Դ. Խիթարյանը հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:

Գիտաժողովն անցկացվեց բուհի գիտահետազոտական ռազմավարական 3 ուղղությամբ. 1. Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները, 2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ-հասարակական, պատմամշակութային հիմնախնդիրները, 3.Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության բժշկակենսաբանական հիմնախնդիրները

Զեկուցումներով հանդես եկան 22 դասախոս: Գիտաժողովի աշխատանքներն ամփոփեցին և հաշվետվությամբ հանդես եկան հանձնախմբերի համանախագահները:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ինստիտուտի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գ. Սարգսյանը: Վերջինս նշեց` շատ կարևոր է, որ անհատական գիտական աշխատանքները բխեն ներամբիոնային գիտահետազոտական աշխատանքների թեմաներից: