Նորություններ /

08/11/19
ԲԱՑ ԴԱՍ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր հյուրընկալել ենք ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատուրյանին:

Վերջինս բաց դաս է անցկացրել բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների համար՝ ներկայացնելով իր անցած մարզական ուղին, պատմել աշխատանքային փորձառության և սպորտային ձեռքբերւմների մասին: ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն Արա Խաչատուրյանին ընդունել է իր աշխատասենյակում, իսկ հետո ներկա է գտնվել ֆրանսահայ լեռնագնացի մարզական կենսագրության մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությանը և բաց դասին: Դավիթ Խիթարյանը շնորհակալություն է հայտնել հյուրին կատարած աշխատանքի և իր փորձով ներկաների հետ կիսվելու համար: «Անհերքելի է սպորտի համախմբող ուժը: Շնորհակալություն Ձեզ՝ սպորտի միջոցով խաղաղության և համերաշխության գաղափարները տարածելու համար»,- ասել է ռեկտորի պաշտոնակատարը: Ֆիլմի ցուցադրությունից հետո Արա Խաչատուրյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Տեղեկացնենք, որ Արա Խաչատուրյանը ծնունդով Լիբանանից է, բնակվում է Մարսել քաղաքում: Նա վարում է ակտիվ սպորտային կյանք, եղել է Արարատի և Էվերեստի գագաթներին, Մարսելից Հայաստան է հասել վազելով՝ անցնելով 15 երկիր: