Նորություններ /

19/11/19
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնում կայացավ ուսանողների միջազգային օրվան նվիրված գիտագործնական դաս:

Դասին մասնակցեցին ՀՖԿՍՊԻ-ի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների, ինչպես նաև սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետների 1-ին կուրսի ուսանողները, որոնք մրցեցին «Կարմիր» և «Կանաչ» պայմանական անունները կրող թիմերի կազմերում:

Գիտագործնական դասի ընթացքում թիմերի անդամները պատասխանեցին իրենց տրված 10-ական հարցերի, մրցեցին միմյանց տրվող հարց ու պատասխաններով, նկարագրեցին ներկայացված անատոմիական գոյացությունները:

Գիտագործնական դասի հաղթողներ ճանաչվեցին ՀՖԿՍՊԻ-ի սպորտի մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանողները: