Նորություններ /

20/11/19
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների, աշխատակիցների և իր անունից շնորհավորում է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոման Մուրադյանին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում է նրան երջանկություն, առողջություն, հաջողություն և աշխատանքային ձեռքբերումներ:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բոլոր ներկայցուցիչները լիահույս են, որ Ռոման Մուրադյանը ՀՖԿՍՊԻ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում իր գիտելիքների, մասնագիտական հմտությունների և փորձառության շնորհիվ կնպաստի բուհի ռազմավարական բարեփոխւմների և որդեգրած նոր ու հավակնոտ ծրագրերի իրագործմանը: