Նորություններ /

21/11/19
ԳԵՇՏԱԼՏ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՍՊՈՐՏՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում անցկացվել է «Գեշտալտ մոտեցումը սպորտում» թեմայով վարպետաց դաս՝ նախատեսված մարզիչների, սպորտային հոգեբանների, հոգեթերապևտների, առողջարարական և մարզչական կրթություն իրականացնող դասախոսների համար:

Դասին, բացի ՀՖԿՍՊԻ-ի ներկայացուցիչներից, մասնակցել են նաև մասնագետներ՝ Երևանի պետական համալսարանից, Երևանի Մխիթար Հարացու անվան պետական բժշկական համալսարանից, Իզմիրլյան բժշկական կենտրոնից, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրից:

Դասընթացը վարել է գեշտալտ թերապիայի և ընտանեկան հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի անդամ, կառավարման հոգեբան, հոգեթերապևտ Լաուրա Պետրոսյանը:

Դասի մասնակիցները ծանոթացել են գեշտալտ մոտեցման մի քանի մեթոդների, որոնք կիրառելի են սպորտում, մասնակցել են գործնական պարապմունքի և տեստային վարժությունների: Վարպետաց դասի բոլոր մասնակիցներն արժանացել են հավաստագրերի: