Նորություններ /

22/11/19
ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողուհի Աննա Սարգսյանը և ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտ Տիգրան Հարությունյանը դարձել են ՀՀ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող շախմատի կայծակնային խաղի անհատական առաջնության հաղթողներ, իսկ մեր բուհի 4-րդ կուրսի ուսանող Հայկ Երիցյանը նվաճել է առաջնության փոխչեմպիոնի կոչումը:

ՀՖԿՍՊի-ի շախմատի տղաների և աղջիկների հավաքականները հաղթել էին նաև ուսանողական մարզական խաղերի շախմատի թիմային առաջնություններում և իրավունք նվաճել մասնակցելու 2020 թվականին Բելգրադում կայանալիք եվրոպական ուսանողական խաղերին: