Կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Ռոման Մուրադյանը:
Հոգաբարձուների խորհրդի անդամները որոշել են նիստի օրակարգում ընդգրկված ՀՖԿՍՊԻ-ի նոր կառուցվածքի և վարչական աշխատակազմի հաստիքացուցակի քննարկման և հաստատման վերաբերյալ հարցերը տեղափոխել հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստ:
ՀՖԿՍՊԻ-ի կանոնադրության մեջ, հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում և ռեկտորի ընտրության կանոնակարգում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ հարցերը հոգաբարձուների խորհրդի անդամներն ընդունել են միաձայն:
![]() |
![]() |
![]() |