Նորություններ /

04/12/19
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում կայացել է կլոր սեղան-քննարկում՝ ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտանակատար Դավիթ Խիթարյանի, ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, հրավիրված մասնագետների մասնակցությամբ:

Կլոր սեղան-քննարկման մասնակիցների համար զեկույցով հանդես են եղել ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ռեֆերենս լաբորատոր կենտրոնի տնօրենի տեղակալ Կարինե Թեյմուրազյանը և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը, թեման՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը՝ Հայաստանի Հանրապետությունում»:

Օրվա խորհրդին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրը իմ կողքին» թեմայով միջբուհական սեմինար-քննարկում է կազմակերպել ՀՖԿՍՊԻ-ի բանավեճերի և քննարկումների ակումբը: