Նորություններ /

05/12/19
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվել է վարպետաց դաս` «EFT-ի (Էմոցիոնալ ազատության տեխնիկա) կիրառությունը կլինիկական միջավայրում» թեմայով:

Վարպետաց դասի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: «Մեր ինստիտուտի ռազմավարական ուղղություններից մեկը պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման գործընթացի ապահովումն է: ՀՖԿՍՊ-ում կազակերպվող վարպետաց դասերի, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների և որակավորման բարձրացման այլ դասընթացների թեմաներն ընտրվում են մոնիտորինգի միջոցով: Ասեմ, որ հրավիրված մասնագետների և ոլորտի բարձրակարգ փորձագետների կողմից անցկացվող նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու»,- ասել է ռեկտորի պաշտոնակատարը:

Վարպետաց դասի հիմնական զեկուցող արևելյան և ինտեգրացիոն բժշկության դոկտոր Մայա Սարկիսյանը (ԱՄՆ) խոսել է EFT-ի ստեղծման, դրա հիմնական ուղղությունների, առողջության վերականգնման, և իհարկե՝ սպորտում կիրառման արդյունավետության բարձրացման մասին: