Նորություններ /

21/12/19
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրել են հուշագիր՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մասին:

Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակներում կազմակերպվելու և իրականացվելու են ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ, ուսումնակրթական միջոցառումներ և համատեղ հետազոտություններ, գիտական կոնֆերանսներ, սեմինարներ ու խորհրդակցություններ:

Հուշագրի ստորագրումը կնպաստի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում համագործակցության զարգացմանը, մարզական-սպորտային և գիտական փորձի փոխանակմանն ու մասնագիտական աջակցության ցուցաբերմանը: