Նորություններ /

24/12/19
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը երեկ ստորագրել են անժամկետ համագործակցության հուշագիր:

Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակներում ՀՖԿՍՊԻ-ը կկազմակերպի և կիրականացնի ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ հրշեջ-փրկարարների համար, կստեղծվեն կամավորական ուսանողական թիմեր և միասնական ջոկատներ, կկազմակերպվեն ուսանողական պրակտիկաներ, կիրականացվեն սպորտային, վերականգնողական, առողջարարական և այլ մասնագիտական բնույթի ուսումնակրթական հետզոտություններ՝ ավելի ակտիվացնելով մասնագիտական և ասպիրանտական հետազոտական համատեղ ծրագրերի իրականացումը:

Երկու բուհերը համագործակցել են նաև նախքան հուշագրի ստորագրումը՝ ՀՖԿՍՊԻ-ի դասախոսները պարբերաբար վերապատրաստվել են ՃԿՊԱ-ում կազմակերպվող ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում, ՃԿՊԱ փրկարարական և ՀՖԿՍՊԻ կիրառական մարզաձևերի ամբիոնները պարբերաբար անցկացրել են համատեղ գործնական պարապմունքներ: