Աթլետիկա /

Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետ

Պրոֆեսոր Հ.Գ.Թոփալյանի անվան աթլետիկայի ամբիոնը ստեղծվել է 1945 թվականին:

Ամբիոնի վարիչ էր նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Ավետիսի Տեր-Հովհաննիսյանը: Տարբեր տարիների ամբիոնի վարիչ են աշխատել դոցենտ Ալեքսանդր Միրզոյանը, պրոֆեսոր Հրաչ Թոփալյանը, դոցենտ Անուշավան Ստեփանյանը, դոցենտներ Ռաֆիկ Հակոբյանը և Սերգեյ Միքայելյանը:

Ամբիոնում դասավանդել են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Մարտին Վեքիլյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Ամասիա Մինասյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Սարգսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարլեն Խաչատրյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կոնստանտին Վեքիլյանը և ուրիշներ:

ASIPC

Մամաջանյան Վալերի Մհերի

  Ծննդյան ամսաթիվ` 03/08/1943
  Հեռ.` +37410 553310 1-30

Մանկավարժական գիտությունների թեկնածու, Պրոֆեսոր

Կրթությունը

  • 1966–1970` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում - Աթլետիկայի մարզիչ – Մանկավարժի աստիճան
  • 1972–1975` Ֆիզիկական կուլտուրայի համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտ
    Ասպիրանտուրա - ք.Մոսկվա

Աշխատանքային գործունեությունը

  • 2000-մինչ այժմ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն - Աթլետիկայի ամբիոնի վարիչ
  • 1970–2000` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն - Աթլետիկայի ամբիոնի դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր
  • 1966–1972` Աշխատանք Կ.Ս.Մ. –ում
    Պաշտոն - աթլետիկայի մարզիչ
  • 1976–1979` ՖԻՄԱ-յին կից մանկապատանեական մարզադպրոց
    Պաշտոն - մարզիչ
  • 1979-1989` ԽՍՀՄ և ՀՀ աթլետիկայի հավաքական թիմի համալիր
    Պաշտոն - գիտական խմբի անդամ

Մարզական գործունեություն

  • 1967 - ԽՍՀՄ սպորտի վարպետ
  • 1961–1972 - ՀՀ աթլետիկայի հավաքական թիմի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն (տասնամարտ, 110 և 400 մ արգելավազք)
  • 1963–1965 - Անդրկովկասի ռազմական օկրուգի բազմակի չեմպիոն:
  • 1966–1972 - Համամիութենական մի շարք մրցումների մրցանակակիր
  • 2005 - I I կարգի մարզիչ

Կոչումներ և պարգևներ

  • 1965 - Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 20–ամյակի մեդալ
  • 2001 - Պարգևատրվել է հուշանվեր մեդալով Երկրորդ համահայկական խաղերին մասնակցելու համար
  • 2002 - ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող
  • 2005 - ՀՀ Կրթության և գիտության նախարարության հուշամեդալով
  • 2014 - Եվրոպայում աթլետիկայի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է Ե.Ա.Ա. ոսկե մեդալով
  • 2015 - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագրով
ASIPC

Թորոյան Սիմոն

20.06.1933

պրոֆեսոր

ASIPC

Հայրապետյան Միշա

15.05.1948

դոցենտ

ASIPC

Համբարձումյան Վաչիկ

15.12.1950

դոցենտ

ASIPC

Սիմոնյան Տիգրան

18.03.1974

մ.գ.թ.,դոցենտ

ASIPC

Սմբատյան Վարդան

16.08.1978

մ.գ.թ.,դոցենտ

ASIPC

Մարտիրոսյան Էրիկ

17.12.1976

ասիստենտ

ASIPC

Հարությունյան Մարինե

24.06.1984

դասախոս

ASIPC

Կարապետյան Գալուստ

10.04.1963

դասախոս

ASIPC

Նիկողոսյան Արմինե

02.07.1976

դասախոս

ASIPC

Պարսամյան Արյուսակ

27.08.1955

լաբորանտ

ASIPC

Խաչատուրյան Մարիաննա

02.12.1983

լաբորանտ

Առկա ուսուցում

  1. Մասնագիտություն (1-4-րդ կուրսեր)
  2. Մարզչամանկավարժական կատարելագործում (1-3-րդ կուրսեր)
  3. Աթլետիկա. տեսություն և մեթոդիկա (1-ին կուրս)

Հեռակա ուսուցում

  1. Մասնագիտություն (1-5-րդ կուրսեր)
  2. Մարզչամանկավարժական կատարելագործում (1-3-րդ կուրսեր)
  3. Աթլետիկա. տեսություն և մեթոդիկա (1-3-րդ կուրսեր)

  1. Վ.Մ.Մամաջանյան և այլք - Աթլետիկա, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2003, Սոս և Վոգա, 187 էջ
  2. Վ.Մ.Մամաջանյան - Աթլետիկական բազմամարտ, Երևան, 2005, 140 էջ
  3. Վ.Ա.Համբարձումյան - Աթլետիկա: Գնդի հրում և սկավառակի նետում, Երևան, 2007, 140 էջ
  4. Կ.Ա.Բաբայան - Հեռացատկի և եռացատկի տեխնիկան, Ուսուցման մեթոդիկան և մարզումը, Երևան, 2008,127 էջ
  5. Մ.Ս.Հայրապետյան - Աթլետիկա: Արագավազք և փոխանցավազք, Երևան, 2007, 145 էջ
  6. Վ.Ա.Սմբատյան -Ֆիզիկական կուլտուրա և կենսաբանություն. օգնություն դպրոցականներին, Երևան, 2009, 22 էջ
  7. Է.Զ.Մարտիրոսյան - Աթլետիկա: Աշխարհի ռեկորդներ, Երևան, 2010, 163 էջ
  8. Վ.Մ.Մամաջանյան - Աթլետիկա: Կանանց բազմամարտ,Երևան, 2011, 58 էջ
  9. Ս.Մ.Թորոյան, Տ. Գ. Սիմոնյան, Վ. Ա. Սմբատյան - Աթլետիկա. Բարձրացատկ և ձողացատկ, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2014, 131էջ

"Աթլետիկայի տեսություն և մեթոդիկա" առարկայի դասավանդման առանձնահատկությունները

Ֆաինա Մելնիկը - ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի չեմպիոն (1972), ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր (սկավառակի նետում)

Վարդան Հովսեփյանը - ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող (1954) (գնդի հրում)

Ալեքսեյ Կոնովը - 1961 և 1962 թթ. ԽՍՀՄ չեմպիոն (3000 մ խոչընդոտավազք),

Արմեն Մարտիրոսյանը - Եվրոպայի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր (եռացատկ),

Գրիգորի Պետրոսյանը - ԽՍՀՄ գավաթակիր (հեռացատկ)