Ծանրամարտ, բռնցքամարտ, սուսերամարտ և բազկամարտ /

Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետ

Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնը ստեղծվել է 1945 թ.:

Ամբիոնի առաջին վարիչը ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր մարզիչ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ,

Վրաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչիկ Գրիգորի Գասպարյանն էր:

Ամբիոնում աշխատած մեծ գիտամանկավարժական ծառայություն ունեցող դասախոսներից են.

    ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի ռեկորդակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ "Պատվո նշան" շքանշանի ասպետ Սերգո Համբարձումյանը

    ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Վիգեն Աճեմյանը

    ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Շավարշ Երթևցյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ալբերտ Բազեյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների դոկտոր Յուրա Խաչատրյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարտին Հովակյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Կառլոս Ջաներյանը

    ՀՀ վաստակավոր մարզիչ Դիկուլ Դավթյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ Հակոբ Հակոբյանը

ASIPC

Աշոտ Ռոմանի Դանիելյան

  Ծննդյան ամսաթիվ` 11/04/1974
  Հեռ.` + 37410 55 33 10
  Էլ. Փոստ` ashot danielyan 74@gmail.com

Կրթությունը

  • 2003-2008` Գյումրիի “Պրոգրես” համալսարան Իրավագիտության ֆակուլտետ
    Որակավորում` Իրավագիտության բակալավր
  • 1996-1999` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում` Ծանրամարտի մարզիչ-մանկավարժի աստիճան
  • 1993-1995` Օլիմպիական հերթափոխի ուսումնարան

Աշխատանքային գործունեությունը

  • 2013-մինչ այժմ` Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ
  • 1999-2012` Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոն
    Պաշտոնը` դասախոս, ապա՝ ասիստենտ
  • 1998` մինչ այժմ` Երևանի ծանրամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
    Պաշտոնը` մարզիչ

Մարզական գործունեություն

  • 1994` երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող:
  • Երիտասարդների աշխարհի 9-ը ռեկորդների հեղինակ:
  • 1999-2000` Եվրոպայի մեծահասակների առաջնության հաղթող, 2000թ. Սիդնեի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
  • ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ: 2006-2010թթ. գլխավորել է ՀՀ ծանրամարտի երիտասարդական հավաքական թիմը:
  • 2009` ստացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչում:

Կոչումներ և պարգևներ

  • 2000` նախագահի կողմից պարգևատրվել է “Մովսես Խորենացի” շքանշանով:
  • Հրատարակել է հոդվածներ և ուսումնական ձեռնարկներ:
  • 2015` ստացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում:
ASIPC

Աբրահամյան Միքայել Սուքիասի

պրոֆեսոր

10.08.1948

ASIPC

Սեդրակյան Գագիկ Մնացականի

ասիստենտ

23.07.1950

ASIPC

Աբելյան Վարդգես Միասնիկի

ասիստենտ

29.12.1983

ASIPC

Հակոբյան Զավեն Սամվելի

դասախոս

06.09.1986

ASIPC

Թամիրյան Հարություն Շմավոնի

ասիստենտ

19.06.1968

ASIPC

Մելքումյան Արթուր Արմոնի

ասիստենտ

25.07.1981

ASIPC

Ներսեսյան Վարդան Արամի

ասիստենտ

27.10.1984

ASIPC

Կարապետյան Սերոբ Ազատի

դասախոս

27.07.1989

ASIPC

Կարապետյան Ռուզաննա Թելմանի

ասիստենտ

02.04.1972

ASIPC

Նավասարդյան Հասմիկ Ալեքսանի

դասախոս

04.02.1979

ASIPC

Հարոյան Անահիտ Անդրանիկի

ավագ լաբորանտ

06.08.1978

ASIPC

Հարոյան Հասմիկ Անդրանիկի

լաբորանտ

03.08.1980

  1. Ծանրամարտի մարզման տեսություն և մեթոդիկա
  2. Բռնցքամարտի մարզման տեսություն և մեթոդիկա
  3. Սուսերամարտի մարզման տեսություն և մեթոդիկա
  4. Բազկամարտի մարզման տեսություն և մեթոդիկա
  5. Մարզչամանկավարժական կատարելագործում (ծանրամարտ, բռնցքամարտ, սուսերամարտ)
  6. Մարզասարքային պատրաստություն

  1. Ռ.Թ.Կարապետյան - Մարզական գործընթացի կազմակերպման հիմնահարցերը սուսերամարտում, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան , 2010
  2. Է.Մ.Հարությունյան, Ա.Է.Հարությունյան | Տնտեսագիտության տեսության և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի էկոնոմիկայի հիմունքներ, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2010
  3. Գ.Ն.Ազիզյան, Մ.Ս.Աբրահամյան, Ա.Ռ.Դանիելյան, Գ.Մ.Սեդրակյան, Զ.Ս.Հակոբյան | Կին ծանրորդների մարզման առանձնահատկությունները, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2011
  4. Մ.Ս.Աբրահամյան, Վ.Մ.Աբելյան, Ա.Խ.Ղազարյան | Ծանրորդուհիների նախավարժանքի և բեռնվածության առանձնահատկությունները, Երևան, 2012
  5. Գ.Ն. Ազիզյան, Կ.Լ Հովհաննիսյան | Ծանրամարտ. հանրագիտարան, Երևան, 2012
  6. Ա.Ռ.Դանիելյան | Բարձրակարգ ծանրքաշային ծանրորդների մարզման գործընթացի կազմակերպման հիմնահարցերը, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2013
  7. Գ.Ն.Ծառուկյան | Բազկամարտ, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2013
  8. Վ.Ա.Ներսեսյան, Ա.Ռ.Դանիելյան, Հ.Շ.Թամիրյան | Հայաստանցի բռնցքամարտիկների բարձրագույն նվաճումների տարեգրություն, տեղեկատու, Երևան, 2015
  9. Դանիելյան Ա.Ռ., Ազիզյան Գ.Ն., Հակոբյան Զ.Ս. | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի, սուսերամարտի և բազկամարտի ամբիոնի պատմությունը /1945-2015թթ./, Երևան, 2015
  10. Ա.Ռ.Դանիելյան, Վ.Ա.Ներսեսյան, Մ.Ս.Աբրահամյան |Քաշի կարգավորման մեթոդները և միջոցները բռնցքամարտում, Երևան, 2016
Բարձրակարգ մարզիկների պատրաստման ժամանակակից համակարգը և մեթոդաբանությունը (Ծանրամարտ մագիստրատուրա)
Բարձրակարգ մարզիկների պատրաստման ժամանակակից համակարգը և մեթոդաբանությունը (Բռնցքամարտ մագիստրատուրա)
Բարձրակարգ մարզիկների պատրաստման ժամանակակից համակարգը և մեթոդաբանությունը (Սուսերամարտ մագիստրատուրա)
Հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր "Ծանրամարտի տեսության և մեթոդիկայի արդի հիմնախնդիրները", ուղղությունը "Սպորտ և մարզիկների պատրաստության համակարգ"

Ծանրորդների, բռնցքամարտիկների և սուսերամարտիկների ֆիզիկական պատրաստության մոդելավորումը

Ծանրամարտ

Վարդանյան Յուրա. ԽՍՀՄ վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, պարգևատրվել է ԽՍՀՄ Լենինի Աշխատանքային կարմիր դրոշի, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի "Մեսրոպ Մաշտոց" շքանշաններով, ՀՀ նախագահի խորհրդական,

Միրզոյան Հոկսեն. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, մարզադպրոցի տնօրեն,

Սարգսյան Յուրա. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն,

Մելիքյան Արսեն. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,

Մարտիրոսյան Տիգրան Գ. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն,

Դանիելյան Աշոտ. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն,

Խուրշուդյան Հռիփսիմե. միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն,

Չախոյան Սերգո. միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի արծաթե մեդալակիր,

Փիլոսյան Հակոբ. միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր,

Պողոսյան Գևորիկ. Եվրոպայի չեմպիոն,

Աղասյան Աղասի. 26-րդ համաշխարհային Ունիվերսիադայի չեմպիոն,

Ալեքսանյան Ռուբեն. Եվրոպայի բրոնզե մեդալակիր,

Միրզոյան Առաքել. Եվրոպայի չեմպիոն,

Միրզոյան Արայիկ. Եվրոպայի արծաթե մեդալակիր,

Բիչախչյան Վահան. ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ,

Մխիթարյան Աշոտ. ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ,

Հարությունյան Ռաֆիկ. ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ,

Վիլասյան Աշոտ. ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ,

Ալիև Ֆելիքս. ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ,

Կարապետյան Գարուշ. ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ (1977-1994թթ),

Ղարագյոզյան Վանդոս. ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Արարատ Ղոչիկյան. պրոֆեսոր,

Ալբերտ Մելքոնյան. պրոֆեսոր,

Սերգեյ Պողոսյան. պրոֆեսոր,

Խաչատրյան Սամվել. ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ ֆիզկուլտուրայի սպորտի և երիտասարդական հարցերի փոխնախարար, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ:

 

Բռնցքամարտ

Ենգիբարյան Վլադիմիր. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ և Եվրոպայի եռակի չեմպիոն, պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով,

Հակոբկոխյան Իսրայել. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի չեմպիոն և գավաթակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ-ի վեցակի չեմպիոն,

Մունչյան Նշան. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ քառակի չեմպիոն,

Նիկոլյան Ալբերտ. միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր,

Հակոբյան Անդրանիկ. միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի գավաթակիր,

Դանիելյան Հովհաննես. միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն,

Դարչինյան Վախթանգ. միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գավաթակիր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն,

Արիստակեսյան Էդուարդ. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ,

Դուրյան Սուրեն. միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն,

Ղազարյան Սուրեն. միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն,

Ավետիսյան Աշոտ. միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի թիմային առաջնության և ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող,

Բադալյան Վազգեն. ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ,

Ավետիսյան Մանվել. միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԱՊՀ երկրների պրոֆեսիոնալ բռնցքամարտի բացարձակ չեմպիոն,

Պապյան Սերգեյ. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն,

Մեհրաբյան Ռաֆիկ. ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ,

Գաբրիելյան Դերենիկ. ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ:

 

Սուսերամարտ

Կարագյան Աշոտ. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր,

Չեռնիկով Վալենտին. միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,

Գրիգորյան Արմեն. միջազգային կարգի սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ: Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ՖԿ և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ: