Կրթություն /

Բակալավրիատ

Բակալավրիական կրթությունը իրականացվում է ՖԿՀՊ ինստիտուտի երկու ֆակուլտետներում` Մարզաառողջարարական և Մարզչամանկավարժական:

Կազմված Բակալավրիական ծրագրերի ուսումնական տարեկան օպերատիվ պլանները ենթարկվում են հաստատված նորմատիվային բազային և առարկաները արտացոլված են համապատասխան կրեդիտներով:

Համաձայն կառավարության որոշման, դրանք նախատեսում են 60 կրեդիտ մեկ ուսումնական տարվա համար:

Կրթության նոր որակ ապահովելու նպատակով ինստիտուտում ստեղծվել է ուսանողների գիտելիքների գնահատման նոր ընդգրկուն համակարգ, որը հիմնված է վեց գործոնների վրա`

  •   հաճախումներ
  •   երկու միջանկյալ քննություն
  •   ամփոփիչ քննություն (ստուգարք)
  •   ակտիվություն սեմինար
  •   գործնական և լաբորատոր աշխատանքներ
  •   ուսանողի անհատական արտալսարանային աշխատանք

Բակալավրիական կրթություն ստանալու համար պետք է հավաքել 240 ակադեմիական կրեդիտ:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար պարտադիր նախապայման է 60 ակադեմիական կրեդիտը:

Բակալավիրական կրթություն ստանալու համար դիմորդը կարող է ընտրել առաջարկվող հինգ ուղղություններից որևէ մեկը:

Բակալավրիական ծրագրերի ուսումնական տարեկան օպերատիվ պլանները