Կրթություն /

Մագիստրատուրա

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում 2008 թվականից գործում է մագիստրատուրա, ուր իրականացվում է առկա և հեռակա ուսուցում

Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա վճարովի հիմունքներով:

ASIPC

Արտակ Ստեփանյան

  Ծննդյան տարեթիվ` 07.01.1976
  Հեռ. ` +374 553310 1-10
  Էլ. Փոստ` astepanyan@aua.am
Ամուսնացած է, ունի 2 երեխա

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կրթությունը

  • 1998-2002թթ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում - փրկարարական գործ, մարզիչ-մանկավարժ
  • 2009 թ` մանկավարժական գիտությունների թեկնածու
  • 2010 թ` դոցենտ

Աշխատանքային գործունեությունը

  • 2003-մինչ այժմ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն՝ Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնում դասախոս
  • 2012` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն՝ Կարիերայի կենտրոնի ղեկավար
  • 2016` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն՝ Մագիստրատուրայի բաժնի ղեկավար
Մասնագիտություններ
  1. Մասնագիտական մանկավարժություն
    • Ֆիզիկական դաստիարակության տեսություն և տեխնոլոգիաներ
    • Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզում
    • Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
  2. Սպորտ
    • Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա
    • Ադապտիվ սպորտ
  3. Լրագրություն
    • Մարզական լրագրություն
  4. Հոգեբանություն
    • Սպորտի հոգեբանություն
  5. Կառավարում
    • Սպորտի մենեջմենտ
  6. Շուկայագիտություն (մարկետինգ)
    • Սպորտի մարկետինգ
Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորման աստիճանները`
  1. Մանկավարժության մագիստրոս
  2. Սպորտի մագիստրոս
  3. Լրագրության մագիստրոս
  4. Հոգեբանության մագիստրոս
  5. Կառավարման մագիստրոս
  6. Կառավարման մագիստրոս
Մագիստրատուրան ավարտելուց հետո մագիստրոսները իրավունք ունեն աշխատելու`
  • բարձրագույն ուսումնական հաստատություններում և մարզական քոլեջներում որպես դասախոս,
  • կրթության համակարգում և մարզական կազմակերպություններում ղեկավար պաշտոններում,
  • ազգային հավաքական թիմերի (ընտրած մարզաձևի) մարզիչ, ավագ մարզիչ,
  • հանրապետության հավաքական թիմերի համալիր գիտական խմբերի ղեկավար, գիտական աշխատող,
  • շարժողական ռեաբիլիտացիայի մեթոդիստ,
  • առողջարարական ֆիզիկական կուլտուրայի մեթոդիստ,
  • հաշմանդամային սպորտի մեթոդիստ,
  • զանգվածային լրատվության մարմիններում թղթակից, ստեղծագործական աշխատող, մեկնաբան, խմբագիր, բաժնի վարիչ,
  • սպորտի նախարարությունում, Հայաստանի օլիմպիական կոմիտեում, մարզական կազմակերպություններում, մարզական ֆեդերացիաներում և ակումբներում որպես լրատվության պատասխանատու:
Մագիստրանտի կրթական ծրագրով իրականացվող հետազոտական աշխատանքների կարգ
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է երկու փուլերով.

Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելությոնը անցկացվում է ընթացիկ տարվա հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը, իսկ երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունը անցկացվում է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի զեղչի կիրառմամբ (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի:

Առաջին փուլում անցկացվում է հարցազրույց, որտեղ հնարավորություն և իրավունք ունեն դիմելու տվյալ տարվա շրջանավարտները` անվճար հիմունքներով:

Երկրորդ փուլում անցկացվում է քննություն, որտեղ կարող են դիմել նախորդ տարիների շրջանավարտները, այլ բուհերի շրջանավարտները, ինչպես նաև բանակից զորացրվածները (վճարովի հիմունքներով):

Առաջին փուլի գործերի ընդունումը կատարվում է մայիսի 21-ից մինչև հունիսի 4-ը, երկրորդ փուլի և գարնանը բանակից զորացրվածների համար` օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը:

Ընդունելությունը կատարվում է.
  - առաջին փուլի արդյունքներով` հունիսի 1-ից մինչև հունիսի 7-ը,
  - երկրորդ փուլի համար` օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը:

  1. Ռեկտորի անունով, նշելով մասնագիտությունը և մագիստրոսական կրթական ուղղությունը,
  2. Անձնագիրը և դրա պատճենը,
  3. Բարձրագույն կրթության դիպլոմը և հավելվածը,
  4. 4 լուսանկար (3x4 չափսի),
  5. Ինքնակենսագրությունը,
  6. Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում)
  7. Ընդունելության ծառայությունների համար սահմանված 1000 դրամի վճարի անդորրագիրը:
Ֆիզիկական դաստիարակության տեսություն և տեխնոլոգիաներ
Սպորտի հոգեբանություն
Ֆուտբոլ և թենիս
Փրկարար
Դահուկասպորտ
Ադապտիվ սպորտ
Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
Մարզական լրագրություն
Հեծանվասպորտ
Սպորտի մենեջմենտ
Կինեզիոլոգիա
Մարզախաղեր
Մարզական պար
Ծանրամարտ
Սպորտի մարկետինգ
Մարմնամարզություն
Աթլետիկա
Լող