Ֆակուլտետներ /

Հեռակա ուսուցման բաժին

2014-2015 ուս. տարում ինստիտուտի հեռակա ուսուցման համակարգում սովորում են 1618 ուսանողներ:

Հեռակա ուսուցման համակարգում ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտություններից. ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո, կարատեդո, բռնցքամարտ, ծանրամարտ, սուսերամարտ, փրկարարական գործ, դահուկասպորտ, հեծանվասպորտ, ֆուտբոլ, թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, շախմատ, աթլետիկա, լող, թիավարություն, մարմնամարզություն, մարզական պարեր, ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, կինեզիոլոգիա և մարզական լրագրություն:

Ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, ուսման տարեկան վարձը 340.000 դրամ է, իսկ ուսման տևողությունը` 5 տարի,

բակալավրիատի կրթական ծրագրով:

ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող և մեկ տարուց ոչ պակաս ստաժ ունեցող, բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կարող են ինստիտուտ ընդունվել նպատակային կարգով:

Նրանց ուսուցումը երաշխավորվում է մարզպետարանի կամ համայնքների ղեկավարների կողմից:

Այս կարգով ընդունված ուսանողների տարեկան ուսման վճարը 50.000 դրամ է:

Հեռակա ուսուցման համակարգի ուսումնական գործընթացն իրագործում է 2 ֆակուլտետներում՝ մարզաառողջարարական և մարզչամանկավարժական:

Առկա ուսուցման դիմորդների արտոնությունները տարածվում են նաև հեռակա ուսուցման դիմորդների վրա: